05 05 2020

Մարտավարական զորավարժություն` 2-րդ զորամիավորումում

Մարտավարական զորավարժություն` 2-րդ զորամիավորումում

Մարտավարական բարդ իրավիճակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների արագ և ճշգրիտ գործելու հմտությունները զարգացնելու նպատակով 3-րդ զորամիավորումում անցկացվել է մարտավարամասնագիտական պարապմունք:

Անձնակազմը հատուկ հնարքների կիրառմամբ գերազանց կատարել  է առաջադրված խնդիրները, գրավել պայմանական հակառակորդի բարձրադիր հենակետերը և կազմակերպել պաշտպանություն նոր դիրքերում:

Բացի այդ, 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի ստորաբաժանումների ներգրավմամբ մայիսի 4-ին անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:

Ըստ զորավարժության սցենարի՝ պայմանական հակառակորդի հարձակումից հետո ստորաբաժանումներն անցել են հակահարձակման, խոցել հակառակորդի հրամանատարական կետն ու ոչնչացրել զրահատեխնիկան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ